Dewal Beauty Comfort մազերի գանգրացման ունելին ունի ջերմաստիճանի 4 ռեժիմ՝ 150-ից մինչև 210 °C միջակայքում։ Տաքացումը տևում է 60 վայրկյան։ Փայլուն խոպոպները և ստատիկ լարվածության բացակայությունն ապահովում է տուրմալինային իոնացումը։ Սարքի աշխատանքային մակերեսին կիրառված է կերամիկական պատվածք, որը հավասարաչափ տաքանում է և չի առաջացնում ճյուղավորված ծայրեր։
Շահագործման ընթացքում Dewal Beauty Comfort-ը մեկ ձեռքով բռնելու հնարավորություն է տալիս ջերմամեկուսացված ծայրակալը։ Հավաքածուի մեջ ներառված պաշտպանիչ ձեռնոցը կանխում է ձեռքերի մաշկի այրվածքները։ Ունելու տրամագիծը դեպի ծայրը նվազում է 25-ից մինչև 13 մմ, ինչն ապահովում է ծավալուն գանգուրների ստեղծում։ Սարքի գերտաքացման դեպքում աշխատում է ավտոմատ անջատման համակարգը։ Էլեկտրացանցին միացումն իրականացվում է 2 մետրանոց մալուխի միջոցով։ Այն պտտվում է առանցքի շուրջ և չի խճճվում հարդարման ընթացքում։ Լոգասենյակում սարքի կոմպակտ պահպանումն ապահովում է կախելու համար նախատեսված ամուր օղակը։