Bosch MUMS2VM00 խոհանոցային մեքենան կիրառվում է պելմենիի, բիսկվիթի, խմորիչով, շերտավոր խմոր հունցելու, խառնուրդներ և տարբեր կերակրատեսակներ պատրաստելու համար։ 900 Վտ հզորությամբ շարժիչը բնութագրվում է բարձր արտադրողականությամբ և աշխատանքի արագությամբ։ 3.8 լ ծավալով մետաղական թասը թույլ է տալիս բաղադրիչները խառնել մեծ քանակությամբ։
Bosch MUMS2VM00 խոհանոցային մեքենան ունի 7 արագություն, ինչը թույլ է տալիս ընտրել օպտիմալ տարբերակը՝ կախված պատրաստման բաղադրատոմսից։ 3D մոլորակային սկզբունքն ապահովում է կցորդների պտույտը միանգամից երեք ուղղությամբ, ուստի խառնուրդը ստացվում է միատարր։ Մոդելը պաշտպանված է գերբեռնվածությունից և ունի ռետինապատ ոտքեր։ Հավաքածուի մեջ մտնում է խմորի համար նախատեսված կցորդ և հարիչ։