2.0 SVEN SPS-509 բարձրախոսները կուրախացնեն զուսպ դիզայնով՝ հստակ ընդգծված գծերով և սև գույնով ձևավորված կորպուսի ուղիղ անկյուններով։ Մինիմալիզմի ոճով կատարված մոդելը ներդաշնակորեն կհամադրվի ցանկացած ինտերիերի հետ, իսկ կոմպակտ չափսերի շնորհիվ ակուստիկայի համար տեղ կգտնվի նույնիսկ փոքր համակարգչային սեղանի վրա։ Բարձրախոսների կորպուսները պատրաստված են MDF-ից, ինչի շնորհիվ դինամիկներից դուրս եկող ձայնը չի աղավաղվի և չի ղողանջի։ Ընդհանուր հզորությունը հասնում է 6 Վտ-ի, ինչը լիովին բավարար կլինի անձնական աշխատասենյակի, փոքր հյուրասենյակի կամ ննջասենյակի համար։
SVEN SPS-509 բարձրախոսներն ապահովում են ձայնի վերարտադրում 100-20000 Հց հաճախականության միջակայքում, ինչը նպաստում է հնչողության հավասարակշռվածությանը՝ անկախ նրանից, թե որ ժանրի երաժշտությունն եք նախընտրում։ Յուրաքանչյուր բարձրախոսում նախատեսված 47 մմ տրամագծով դինամիկների շնորհիվ մոդելը հիանալիորեն գլուխ է հանում այլ առաջադրանքներից՝ լինի դա ֆիլմերի դիտում, թե խաղերի անցման ժամանակ ձայնային ուղեկցում։ Ակուստիկան կարող է միանալ ցանկացած ձայն վերարտադրող սարքին 3.5 mm jack ինտերֆեյսով մալուխի միջոցով։