Pandora Mini Pro տեսաձայնագրիչը համալրված է WDR տեխնոլոգիայով՝ նկարահանման տարբեր պայմաններում հստակությունը պահպանելու համար։ Բևեռացնող ֆիլտրը վերացնում է արևի շողերը և առարկաներից անդրադարձումները։ Լուսավորումը բարելավում է տեսանելիությունը գիշերային ռեժիմում։ 2K կետայնությամբ նկարահանումը թույլ է տալիս տեսանյութում տեսնել դեմքերը, պետհամարանիշները և այլ մանրամասներ։
Pandora Mini Pro-ն հագեցած է անընդհատ և 1 րոպե տևողությամբ ցիկլային ձայնագրման ռեժիմներով։ Շարժման ցուցիչը և G-սենսորը գործարկվում են վթարային իրավիճակներում և ակտիվացնում ֆայլի պահպանումն առանձին թղթապանակում՝ վերագրանցումից պաշտպանելու համար։ Մոդելը համալրված է կայանման և շուրջօրյա մոնիտորինգի ռեժիմներով։ Թայմլափս գործառույթը թույլ է տալիս ճանապարհի մի քանի ժամը տեղավորել մի քանի րոպեում։ Pandora բջջային հավելվածի միջոցով դուք կարող եք դիտել տեսաարխիվը և կարգավորումները։