Tefal CY621D32 բազմաեփ-շուտեփուկը թույլ է տալիս հասնել պատրաստման արագ արդյունքի։ Սա ֆունկցիոնալ սարք է, որը նպաստում է ժամանակի խնայողությանը և ապահովում է սիրելի կերակրատեսակների հեշտ պատրաստումը։ Օգտագործվող թասի ծավալը կազմում է 4.8 լ, ինչի շնորհիվ դուք հնարավորություն եք ստանում պատրաստել մեծ չափաբաժիններ։ Թասի ներսի չկպչող ծածկույթը թույլ չի տալիս մթերքի այրվելը։ Մոդելն աջակցում է 3D-տաքացում, որի դեպքում թասի մակերեսն ավելի արագ է տաքանում, և մթերքն ավելի արագ է եփվում։
Tefal CY621D32-ը նախատեսում է 32 ծրագիր և հետաձգված մեկնարկ՝ ֆունկցիա, որի շնորհիվ դուք ստանում եք կերակրատեսակը հստակ որոշված ժամին։ Կերակրատեսակի պատրաստումից հետո ավտոմատ կերպով միանում է ջերմաստիճանի պահպանման ռեժիմը։ Հարմարավետ կառավարումն ապահովում են դիմային վահանակին գտնվող կոճակները։ Ունենալով 1000 Վտ հզորություն՝ մոդելն աջակցում է ջերմաստիճանի կարգավորում։ Կորպուսի նորարարական կառուցվածքը հերմետիկ կափարիչով ապահովում է շահագործման անվտանգությունը։ Կորպուսը պատրաստված է պլաստիկի և մետաղի համադրությունից։