Logitech C505 HD Webcam վեբ-տեսախցիկը համաշխարհային ճանաչում ունեցող արտադրողի արտադրանք է։ Մոդելն ուշադրություն է գրավում լակոնիկ դիզայնով և կոմպակտությամբ։ Առանձին արժե նշել տեսախցիկի ունիվերսալությունը տեղադրման վայրի ընտրության տեսանկյունից։ Սարքը կարելի է տեղադրել սեղանին կամ ամրացնել մոնիտորին (կամ նոութբուքին)։ Ֆոկուսացումը ֆիքսված է։ 0.9 մեգապիքսելանոց մատրիցն ապահովում է 1280x720 վիդեո կետայնություն։ «Պատկերի» նման որակն ավելին քան բավարար է համացանցով շփվելու համար։ Օբյեկտիվի դիտման անկյունը բնորոշ է դիտարկվող դասի տեսախցիկներին՝ 60°։ Ձայնի ձայնագրումն իրականացնում է ներկառուցված խոսափողը։
Logitech C505 HD Webcam վեբ-տեսախցիկը միանում է USB ինտերֆեյսի միջոցով։ Չհանվող մալուխը համալրված է ֆերիտային ֆիլտրով։ Սարքի կողմից աջակցվող ՕՀ-ներն են՝ Chrome OS, Mac OS X 10.10 (և ավելի նոր տարբերակներ) և Windows։ Տեսախցիկը փաթեթավորված է պատահական արտաքին ազդեցություններին դիմացկուն խիտ ստվարաթղթից պատրաստված տուփի մեջ։