Կարմիր գույնի թափանցիկ կափարիչով Frostor-Gellar FG 350 E հորիզոնական սառցարանն ունի մեծ տարողություն (213 լ), ինչը այն հարմար է դարձնում խանութների կահավորման համար։ Այն հեշտությամբ և արագորեն ապահովում է ամենատարբեր մթերքների սառեցումն ու պահպանումը SKIN տիպի հզոր ալյումինե գոլորշարարի շնորհիվ։ Ընդ որում, սառեցման արտադրողականությունը կազմում է 18 կգ/օր։ Սառցարանի խցիկում սահմանվող նվազագույն ջերմաստիճանը -25 °C է։ Դրա կարգավորումն իրականացվում է պտտվող փոխանջատիչի միջոցով։ Frostor-Gellar FG 350 E հորիզոնական սառցարանի ներսում տեղադրված են 4 կախովի զամբյուղներ, որոնք թույլ են տալիս օպտիմալ կերպով դասավորել մթերքները։ Կոր թափանցիկ կափարիչի շնորհիվ տեսանելի է, թե ինչ է գտնվում սառցարանի ներսում։ Իսկ սառցարանից մթերքների հափշտակումը կանխելու համար կափարիչը համալրված է կողպեքով։ Սառցարանի մետաղական իրանն ապահովում է դրա բարձր ամրությունն ու երկարակեցությունը։ Անիվների առկայությունը կօգնի հեշտությամբ տեղափոխել հորիզոնական սառցարանը ցանկալի վայր։