Արծաթագույն Acer Aspire Lite AL15-42P-R3HP նոութբուքն աշխատում է 16-միջուկանի AMD Ryzen 5 7430U պրոցեսորի և 32 ԳԲ օպերատիվ հիշողության հիման վրա։ Համակարգիչը թույլ կտա հարմարավետ աշխատել բազմախնդիր ռեժիմում, բացել տասնյակ պատուհաններ, հարյուրավոր ներդիրներ բրաուզերում։ Ներկառուցված AMD Radeon Graphics տեսաքարտը բավարար է 4K որակով մուլտիմեդիա նվագարկելու, լուսանկարներ մշակելու, 1080p-ով ցածր/միջին կարգավորումներով խաղալու համար։ 15.6” անկյունագծով էկրանն արտածում է պատկերը 1920x1080 թույլատրությամբ։ 1 ՏԲ ծավալով M.2 PCIe կոշտ սկավառակը կտեղավորի 100 հզր + լուսանկար՝ յուրաքանչյուրը 8-10 Մպ, մոտ 100-150 տեսանյութ HD որակով, ավելի քան 200 հզր երաժշտական թրեք։ Մոդելի մեջ կարելի է տեղադրել microSD քարտ՝ հիշողությունն ընդլայնելու կամ ֆայլերն արագ տեղափոխելու համար։
Acer Aspire Lite AL15-42P-R3HP նոութբուքը ստացել է 2 Մպ վեբ-տեսախցիկ։ Այն ապահովում է հստակ պատկեր տեսազանգերի, առցանց ուսուցման և կոնֆերանսների ժամանակ։ Օբյեկտիվը կարելի է փակել վարագույրով և չանհանգստանալ, որ ինչ-որ մեկը հասանելիություն կստանա ձեր անձնական կյանքին։ 2 խոսափողները թույլ են տալիս ձայնագրել և փոխանցել ձայնը ստերեո ձևաչափով։ Նոութբուքին կարելի է միաժամանակ միացնել երկու մոնիտոր HDMI-ի միջոցով։ Ինտերնետ մուտք գործելու համար օգտագործվում է WI-FI 6 ստանդարտը։ Ծայրամասային սարքերի լարային միացման համար նախատեսված է 4 USB պորտ։ 5100 մԱժ տարողությամբ Li-Ion մարտկոցն ապահովում է ինքնավար աշխատանք մինչև 10 ժամ։