Արծաթագույն Acer Swift 3 SF314-43-R16V նոութբուքը համալրված է 6-միջուկանի AMD Ryzen 5 5500U պրոցեսորով և ունի 8 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Մոդելը հարմար է գրասենյակային աշխատանքի, ինտերնետում սերֆինգի, բազային տեսամոնտաժի համար։ 1920×1080 կետայնությամբ 14” անկյունագծով էկրանն ունի փայլատ ծածկույթ, որը մարում է վառ լուսային սարքերի շողարձակումը։ 512 ԳԲ կոշտ սկավառակը բավարար է 12 Մպ 400-500 հազար լուսանկար, 30-60 ժամ Full HD տեսանյութ պահպանելու համար։ Համակարգիչը միանում է ինտերնետին Wi-Fi 6-ի միջոցով։ Bluetooth-ի օգնությամբ համակարգիչը կարելի է համաժամեցնել սմարթֆոնների, անլար ականջակալների հետ։
Acer Swift 3 SF314-43-R16V նոութբուքն ամփոփված է ալյումինե իրանում։ Պլաստիկի համեմատ ալյումինն ավելի արագ է հեռացնում ջերմությունը և կանխում սարքի գերտաքացումը բարձր ծանրաբեռնվածության ժամանակ։ Ստեղնաշարն ունի միագույն լուսավորություն։ Այն հեշտացնում է կողմնորոշումը ստեղների վրա մթության մեջ։ 1 Մպ վեբ-տեսախցիկով, բարձրախոսներով և խոսափողով հարմար է զանգահարել մեսենջերներում, շփվել տեսակապով խաղի ընթացքում՝ առանց լրացուցիչ սարքավորումների։ Անձնական տվյալների անվտանգությունն ուժեղացնելու համար կարող եք կարգավորել համակարգ մուտքը մատնահետքով։ 48 մԱժ տարողությամբ լիթիում-իոնային մարտկոցը կբավականացնի 5-8 ժամ ինքնավար աշխատանքի համար։