Օրիգինալ թանաքային քարթրիջ Canon CL-38-ը թույլ է տալիս հասնել տպագրության գերազանց արդյունքների։ Կոմպակտ թանաքամանը համատեղելի է Canon ընկերության տպիչների մի շարք մոդելների հետ և բավականին պարզ է տեղադրվում սարքում. փոխարինումը կկարողանա իրականացնել տպագրական սարքավորման յուրաքանչյուր սեփականատեր։ Քարթրիջը բազմագույն է և միանգամից ներառում է երեք հիմնական երանգ։
Canon CL-38 թանաքային քարթրիջի ծավալը (9 մլ) բավարար է 205 էջ տպելու համար։ Այն բանի շնորհիվ, որ թանաքամանն արտադրության ժամանակ լցված է որակյալ, հատուկ մշակված ներկով, տպված փաստաթղթերն ու լուսանկարներն աչքի են ընկնում արտաքին գործոնների նկատմամբ բարձր կայունությամբ. թանաքը բավականին երկար ժամանակ չի կորցնում գույնի հագեցվածությունը։