Lenovo IdeaCentre 24iRH9 մոնոբլոկը ստացել է 8-միջուկանի Intel Core i5-13420H պրոցեսոր, ներկառուցված Intel UHD Graphics տեսաքարտ և 16 GB օպերատիվ հիշողության երկու մոդուլ։ Մոդելը հարմար է գրասենյակային աշխատանքի և տանը ամենօրյա օգտագործման համար։ ՕՀ-ի երկալիք ռեժիմի շնորհիվ տվյալների փոխանցման արագությունն աճում է գրեթե երկու անգամ։ Այդ պատճառով ՕՀ-ն և ծրագրերը գործարկվում են ավելի արագ, քան մեկ ալիքի դեպքում։ 1920×1080 լուծաչափով 23.8” անկյունագծով էկրանն ունի փայլատ ծածկույթ։ Այն ցրում է լույսը և մեղմացնում լամպերի ու արևի շողերը։
Lenovo IdeaCentre 24iRH9 մոնոբլոկը հագեցած է 5 MP վեբ-տեսախցիկով։ Նման լուծաչափի դեպքում տեսազանգի ժամանակ զրուցակիցը հստակ կտեսնի մանր դետալները նույնիսկ առանձին կադրերի մոտեցման դեպքում։ Սարքն աջակցում է ինտերնետին միանալու երկու եղանակ՝ LAN 1 Գբիթ/վ մալուխային կապուղով և WI-FI 5 ցանցով։ Հավաքածուում արդեն ներառված են անլար մկնիկ և ստեղնաշար, և ձեզ հարկ չի լինի կառավարիչներն առանձին գնել։