26.5" էկրանի անկյունագծով ASUS ROG Swift OLED PG27AQDM մոնիտորը ստեղծված է խաղերի համար։ Նրա էկրանի հիմքում 2560x1440 կետայնությամբ OLED մատրիցան է։ Դա ապահովում է ավելի հստակ դետալիզացիա՝ ավելի բարձր հակադրության և հագեցած գույնի դեպքում։ 178°/178° դիտման անկյունները թույլ են տալիս օգտատիրոջը նայել էկրանին ցանկացած դիտանկյունից և չզգալ հակադրության, գույնի և պատկերի հստակության աղավաղում։ Էկրանը թարմացվում է 240 Հց արագությամբ՝ օգնելով առաջ անցնել մրցակիցներից ամենադինամիկ խաղային մարտերում։ OLED վահանակի շնորհիվ սև գույնն ավելի խորը կլինի, իսկ երանգները՝ հագեցած՝ անկախ պայծառությունից։ Նույնիսկ մութ հատվածներում դետալիզացիան բարձր մակարդակի վրա է։
ASUS ROG Swift OLED PG27AQDM էկրանի միկրոտեքստուրային հակաշողշողացող ծածկույթը AMD FreeSync Premium և NVIDIA G-SYNC Compatible տեխնոլոգիաների հետ միասին ապահովում է լիարժեք ընկղմում։ Էկրանի մակերեսը չի թարթի, իսկ տեխնոլոգիաներն ազատում են էկրանի պատռվածքներից՝ արագացնելով խաղային գործընթացը և դարձնելով այն ավելի հարմարավետ։ Միացման ճկունությունն ապահովում են իրանի վրա առկա HDMI 2.0, DisplayPort 1.4 և USB միակցիչները։