Լազերային քարթրիջ Cactus CS-O710M-ի միջոցով դուք կկարողանաք հասնել տպագրության նույնպիսի որակի, ինչպես օրիգինալ ծախսվող նյութի օգտագործման դեպքում։ Ներկայացված մոդելը հարմար է երկու լազերային տպիչների համար՝ OKI C710 և OKI C711։ Իր կառուցվածքով օրիգինալ ծախսվող նյութին լիարժեք նույնական լինելն ապահովում է քարթրիջի հեշտ տեղադրումն ու դուրսբերումը տպող սարքի կարետկայից։ Այս մոդելի օգտագործումը որևէ կերպ չի ազդի համատեղելի լազերային տպիչի աշխատունակության վրա։
Cactus CS-O710M լազերային քարթրիջն աչքի է ընկնում մինչև 11500 էջ մեծացված ռեսուրսով, ինչը նրան դարձնում է իդեալական լուծում ամսական փաստաթղթաշրջանառության միջին ծավալներ ունեցող փոքր գրասենյակի համար։ Ծիրանագույն տոների մանրակրկիտ ընտրված բաղադրությունը երաշխավորում է անթերի տպվածքներ՝ անկախ նրանից, թե տպագրական կրիչների ինչ տարատեսակ է օգտագործվել։ Պատրաստի պատկերները, որոնք արվել են այս քարթրիջի մասնակցությամբ, ձեզ կուրախացնեն ոչ միայն համաչափ և իրատեսական գունահաղորդմամբ, այլև ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության նկատմամբ գերազանց կայունությամբ։