Zyxel GS1200-5HP V2 կոմուտատորը սեղանի ագրեգատ է, որի օգնությամբ դուք կստեղծեք ոչ մեծ, բայց ֆունկցիոնալ ցանց՝ մեծ թողունակությամբ։ Այս կառավարվող կոմուտատորն ունի 5 պորտ, որոնց կարելի է միացնել մինչև 5 միավոր համակարգիչներ և այլ էլեկտրոնային տեխնիկա։ Ընդ որում, յուրաքանչյուր պորտով տեղեկատվությունը կարող է փոխանցվել 1 Գբիթ/վ արագությամբ։ Իսկ Zyxel GS1200-5HP V2-ի տվյալների փոխանցման բազային արագությունը կազմում է 10/100/1000 Մբիթ/վ։ 4 պորտերում PoE տեխնոլոգիայի աջակցության շնորհիվ դուք կկարողանաք հարմարավետորեն ձեր ցանցին միացնել ոչ միայն համակարգիչներ, այլև տեսախցիկներ և VoIP սարքեր։ Իսկ կոմուտացիոն մատրիցի 10 Գբիթ/վ արագությունը երաշխավորում է, որ կոմուտատորը կաշխատի արագ նույնիսկ բոլոր պորտերի առավելագույն ծանրաբեռնվածության դեպքում։ Այս ագրեգատի չափսերն են՝ 193x84x26 միլիմետր, իսկ կշռում է այն ընդամենը 392 գրամ։