Braun KF7020 կաթիլային սրճեփն աչքի է ընկնում օգտագործման պարզությամբ և հակիրճ դիզայնով, որն ապահովում է նրա առանցքային տեղը ցանկացած ինտերիերով խոհանոցում։ Սարքը կպատրաստի ձեզ համար առույգացնող և համեղ ըմպելիք՝ օգտագործելով աղացած սուրճ։ Թարմ եփված սուրճի ըմպելիքը կարող է պահպանել իր համը, բույրը և բարձր ջերմաստիճանը եփելու ավարտից հետո մի քանի ժամ շարունակ՝ ավտոտաքացման տակդիրի շնորհիվ։ Սարքի իրանի պատրաստման համար օգտագործվել է գործնական պլաստիկի և ամուր մետաղի համադրություն։
Ռետինապատ ոտքերի շնորհիվ Braun KF7020 կաթիլային սրճեփն աշխատանքի ընթացքում մնում է կայուն ցանկացած հորիզոնական մակերևույթի վրա։ Մոդելը համալրված է սուրճի համար նախատեսված տարողունակ ապակյա թեյնիկով, որի իրանին առկա է հարմար չափիչ սանդղակ։ Դրա ծավալը կազմում է 1500 մլ, ինչի շնորհիվ դուք կկարողանաք թարմ եփված սուրճ մատուցել ձեր ընտանիքի բոլոր անդամներին և հյուրերին։ Ավտոանջատման ֆունկցիայի շնորհիվ սարքն ինքնուրույն կավարտի աշխատանքը որոշ ժամանակ անց, ինչը հատկապես արդիական կլինի այն օգտատերերի համար, ովքեր երբեմն մոռանում են անջատել կենցաղային տեխնիկան։