Ugreen ODT Toslink - ODT Toslink օպտիկական մալուխը Toslink ինտերֆեյսներով հագեցած սարքավորումների միջև թվային աուդիոազդանշանի փոխանցման միջոց է։ Ծայրերում Male տիպի երկու ուղիղ խրոցներով օպտիկամանրաթելային մալուխն առանձնանում է 2 մ երկարությամբ, կատարում է միացնող մալուխի, երկարացման լարի կամ անցումային հարմարակցիչի գործառույթներ։ Այն ապահովում է աուդիոազդանշանի աղբյուրի և ուժեղացուցիչի կամ ոչ մեծ հեռավորության վրա գտնվող ակուստիկ համակարգի միացումը։
Սև գույնի Ugreen ODT Toslink - ODT Toslink օպտիկամանրաթելային աուդիոմալուխը համալրված է ոլորված նեյլոնե հյուսվածքով՝ մեխանիկական վնասվածքների նկատմամբ կայունությունը բարձրացնելու համար։ Ստերեոազդանշանի փոխանցման մալուխում նախատեսված են ոսկեպատ իրաններով միակցիչներ, որոնք դիմացկուն են կոռոզիայի և օքսիդացման նկատմամբ։