Samsung Jet 70 turbo VS15T7031R4 փոշեկուլը բարձր արդյունավետությամբ Jet Cyclone ցիկլոնային համակարգով մաքրման գործընթացը կդարձնի պարզ և հարմարավետ։ Ուղղահայաց փոշեկուլն ունի 150 Վտ ներքաշման հզորություն և 0.8 լ տարողությամբ տարա, որը հեշտությամբ հանվում է սարքի իրանից և առանց դժվարության մաքրվում հավաքված աղբից։ Նուրբ մաքրման ֆիլտրը կանխում է փոշու և ալերգենների ներթափանցումը սենյակի օդ։
Turbo Action Brush ունիվերսալ գլխիկը ռոտորի 3750 պտ/րոպ արագությամբ պտտվելու շնորհիվ թույլ է տալիս մանրակրկիտ հեռացնել փոշին, աղբը, կենդանիների մազերը ինչպես հատակի, այնպես էլ գորգածածկույթների վրայից։ Լրակազմում առկա է նաև ճեղքային գլխիկ։ Փոշեկուլը հագեցած է թվային էկրանով և բարձր տարողությամբ մարտկոցով, որն ապահովում է մինչև 40 րոպե անընդմեջ աշխատանք։ Ինվերտորային շարժիչը, բարձր արտադրողականությունից բացի, աչքի է ընկնում հուսալիությամբ և երկարատև ծառայության ժամկետով։ Samsung Jet 70 turbo VS15T7031R4 մոդելի մյուս առանձնահատկությունների թվում նշվում են ներքաշման հեռադիտակային խողովակը և հզորության կարգավորման կոճակներով կառավարման վահանակը։