Engy PTC-306W ջերմատաքացուցիչը (տեպլովենտիլյատոր) նախատեսված է մինչև 15 մ² մակերեսով տարածքի ջեռուցման համար։ Հզորության կարգավորումը թույլ է տալիս հարմարեցնել տաքացման ինտենսիվությունը. առավելագույնի դեպքում կարելի է արագ տաքացնել տարածքը, 50% հզորության դեպքում՝ պահպանել հարմարավետ ջերմաստիճանը։ Առանց տաքացման օդափոխության ռեժիմում սարքը խառնում և շրջանառում է օդը։ Դա թույլ է տալիս տաք օդային զանգվածները տարածել սենյակով մեկ, չորացնել իրերը։ Լիարժեք օդափոխությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ներս է մտնում թարմ օդ։
Engy PTC-306W ջերմատաքացուցիչը տեղադրվում է հատակին։ 15×21×9 սմ կոմպակտ չափսերի շնորհիվ այն կարելի է տեղադրել սահմանափակ տարածքում։ Մոդելն ունի թերմոստատ։ Այն պահպանում է սահմանված ջերմաստիճանը տարածքում։ Գերտաքացման դեպքում սարքավորումն անջատվում է ավտոմատ կերպով։