Thomson DB30L73E04 ներկառուցվող սպասք լվացող մեքենան տեղադրվում է 60x81.5-88x58 սմ չափերով խորշում։ Կորպուսի վերին մասում գտնվում են էկրանը և սարքի կառավարման կոճակներով վահանակը։ Լուսադիոդային ինդիկատորներն ուղեկցում են կոճակների ընտրությունը։ Ինդիկատորների օգնությամբ սարքը հիշեցնում է օգտատիրոջը աղ կամ ողողիչ ավելացնելու անհրաժեշտության մասին։ Մեքենան ծախսում է 12 լ ջուր մեկ ցիկլում և թույլ է տալիս մեկ անգամից բեռնել մինչև 15 սպասքի հավաքածու։
Thomson DB30L73E04-ն ապահովում է 40 րոպեից սկսած տևողությամբ 7 ծրագիր։ Դրանց թվում են «Էքսպրես ծրագիրը», «Կիսաբեռնվածության», «Լրացուցիչ չորացման», «Նախնական ողողման» ռեժիմները, «Ինտենսիվ լվացման», «Նուրբ» ծրագրերը։ Լվացման ցիկլի ընթացքում սարքը լուսային շող է պրոյեկտում հատակին, որը կմարի ծրագրի ավարտից հետո։ Ներկառուցված ժամաչափի շնորհիվ մոդելն ապահովում է լվացման մեկնարկի հետաձգում 1-24 ժամով։ Սարքն ամբողջությամբ պաշտպանված է արտահոսքից։ Դա կանխում է ջրհեղեղը ջրմուղի և ճկափողի մուտքի միջև, ինչպես նաև հենց կորպուսում արտահոսքի դեպքում։