LED հեռուստացույց Asano 24LH1110T-ը հագեցած է 24 դյույմանոց էկրանով՝ DirectLED հետին լուսավորությամբ և HD 1366x768 dpi կետայնությամբ։ Սարքավորումը ներկայացված է դասական սև իրանով՝ կենտրոնական սեղանադիր տակդիրով։ Պատին մոնտաժումն իրականացվում է VESA 100x100 ամրակապի օգնությամբ։ Սարքը մատակարարվում է տակդիրի, հեռակառավարման վահանակի և մարտկոցների հետ միասին։
LED Asano 24LH1110T մոդելը համալրված է ծնողական հսկողության և հյուրանոցային ռեժիմի համակարգերով, տելետեքստի, տեսագրման, TimeShift գործառույթներով։ Սարքավորումը հագեցած է կոաքսիալ և ականջակալների ստանդարտ ելքով, աուդիո/վիդեո վեց մուտքով և HDMI միացքով, ինչպես նաև արտաքին կրիչներից մուլտիմեդիա նվագարկելու համար նախատեսված USB միակցիչով։ Նախատեսվում է երեք թվային թյուների և ծավալային հնչողության տեխնոլոգիայով 6 W հզորությամբ բարձրախոսների առկայություն։