Meferi MEO606IX LIGHT էլեկտրական ջեռոցն ունի 60 լ ներքին ծավալ։ Մոդելում իրականացված են աշխատանքի 6 ռեժիմներ։ «Կոնվեկցիա» ռեժիմը հարկադրական շրջանառության հաշվին հավասարաչափ բաշխում է տաք օդը ողջ տարածքով և արագացնում կերակրատեսակների պատրաստումը։ «Գրիլ» ռեժիմն ապահովում է մսից, ձկից, բանջարեղենից ներսից հյութալի և դրսից կարմրաթուշ կեղևով կերակուրների պատրաստումը։
Meferi MEO606IX LIGHT ջեռոցի կառավարման վահանակի վրա տեղադրված են մեխանիկական պտտվող կարգավորիչներ։ Ավտոանջատմամբ ժամանակաչափը նախատեսում է պատրաստման որոշակի ժամանակի ծրագրավորում և դրա ավարտից հետո ավտոմատ կերպով դադարեցնում է տաքացումը։ Ջրաբաժանման (հիդրոլիզային) մաքրման համակարգը տաք գոլորշու ազդեցության տակ քայքայում է ճարպի ցայտերը և մուրը։ Դռնակի ներքին հանվող ապակին, տապակների հանվող ուղղորդիչները և էմալապատ պատերը գործնական են խնամքի մեջ։ Լուսավորության շնորհիվ հարմար է վերահսկել կերակրատեսակների պատրաստվածության աստիճանը։