PERO CH06 ավտոմեքենայի բռնիչը կոմպակտ և ոճային աքսեսուար է, որն ապահովում է սմարթֆոնի հարմարավետ օգտագործման հնարավորությունը տրանսպորտային միջոցի սրահում։ Առավել հաճախ դա անհրաժեշտ է նավիգացիայի գործառույթի կիրառման համար։ Բռնիչն ունիվերսալ է. այն հարմար է դիմապակու կամ սարքավորումների վահանակի վրա տեղադրելու համար։ Իրը հուսալիորեն ֆիքսվում է ծծիչի օգնությամբ։ Անհրաժեշտության դեպքում բռնիչի տեղադրման վայրը կարող է փոխվել։ PERO CH06 ավտոմեքենայի բռնիչը համատեղելի է այնպիսի սմարթֆոնների հետ, որոնց կորպուսի լայնությունը համապատասխանում է 52-ից մինչև 92 մմ միջակայքին։ Աքսեսուարն ապահովում է 360° պտտման գործառույթ։ Սմարթֆոնի դիրքը կարելի է դարձնել առավելագույնս հարմար վարորդի կամ ուղևորի համար։ Բռնիչի կարգավորման հարմարավետությանը նպաստում է նաև ճկուն ձողը։ Բռնիչը դիմացկուն է. այն արտադրված է հարվածակայուն պլաստիկի կիրառմամբ։ Աքսեսուարի գույնը սև է։ Նման գունային լուծումը տեսողականորեն համատեղելի է մեքենաների մեծ մասի սրահների հետ։