Janome EL-150 էլեկտրամեխանիկական կարի մեքենան ներկայացված է սպիտակ գույնի կոմպակտ իրանով և նախատեսված է կենցաղային օգտագործման համար։ Այն հարմար է ինչպես սկսնակների, այնպես էլ պրոֆեսիոնալների համար։ Մեքենայի 40 Վտ հզորությամբ շարժիչը թույլ է տալիս կարել մինչև 600 կար/րոպե արագությամբ։ Արագությունը կարելի է կարգավորել ոտնակի միջոցով։ Աշխատանքային գոտու LED լուսավորությունն ապահովում է հարմարավետություն կարելիս և բացառում սխալները կտորի տեղադրման ու օղակների պատրաստման ժամանակ։ Թել անցկացնող ավտոմատ սարքն օգնում է հեշտությամբ անցկացնել թելը։
Janome EL-150 կարի մեքենայի ֆունկցիոնալությունն ապահովում են 15 ներկառուցված գործողությունները։ Դրա շնորհիվ հարմար և հեշտ կլինի կատարել դեկորատիվ, թաքնված և էլաստիկ կարեր, ինչպես նաև մշակել օղակներ կիսաավտոմատ ռեժիմով։ Կտորի ստորին փոխադրիչը կօգնի հավասարաչափ ձգել կտորը կարելու ընթացքում, ինչը հեշտացնում է ամբողջ գործընթացը։ Անհրաժեշտության դեպքում այն կարելի է անջատել։ Հետընթացի գործառույթը նախատեսում է հակառակ ուղղությամբ կարելու հնարավորություն։ Կարի մեքենան աշխատում է ցանցից։