Հաճա՞խ եք բախվել հագուստի վրա փայլուն հետքերի և տհաճ բծերի առաջացմանը։ Centek CT-2361 արդուկը թույլ կտա ձեզ մեկընդմիշտ մոռանալ նման խնդրի մասին, քանի որ այն ունի կերամիկական տակ, որը երաշխավորում է հեշտ սահք։ Կորպուսի վրա նախատեսված մեխանիկական անջատիչը անփոխարինելի է տաքացման ջերմաստիճանն ընտրելու համար. այդպիսով դուք կկարողանաք գեղագիտական տեսք հաղորդել ցանկացած նյութից պատրաստված հագուստին։ Հզոր գոլորշային հարվածը շատ տեղին կլինի անհնազանդ ծալքերն ու ճմրթվածքներն ակնթարթորեն չեզոքացնելու համար։
Ինքնամաքրման գործառույթը կկանխի Centek CT-2361 արդուկի տակի անցքերի հանկարծակի խցանումը՝ ժամանակին հեռացնելով կուտակված կեղտը։ Ցանցային լարը կորպուսին ամրացված է հատուկ հոդակապի միջոցով, որն ապահովում է դրա անընդհատ պտույտը և խոչընդոտում մշտական խճճվելուն։ Տնային տնտեսուհիները ըստ արժանվույն կգնահատեն չոր արդուկման ռեժիմը, որն անփոխարինելի է բարակ աստառի գործվածքի խնամքի համար։