Ariston PRO1 R INOX ABS 50 V SLIM 2K կուտակային տիպի էլեկտրական ջրատաքացուցիչը հարմար է բնակարանում, ամառանոցում կամ առանձնատներում օգտագործելու համար։ 50 լ ծավալը բավարար է փոքր ընտանիքի համար։ 2 kW հզորությամբ մոդելը պատրաստված է չժանգոտվող պողպատից, որը կայուն է բարձր ծանրաբեռնվածության և արտաքին գործոնների ազդեցության նկատմամբ։ Ուղղահայաց տեղադրումը թույլ է տալիս տնտեսել տարածքը սենյակում, ջրամատակարարման խողովակներին միացնելու համար առկա է ներքևի մուտք։ Խողովակաոստի միացման պարույրը 1/2 դյույմ է։
Ariston PRO1 R INOX ABS 50 V SLIM 2K էլեկտրական ջրատաքացուցիչը տաքանում է մինչև 75 °C ջերմաստիճան 78 րոպեում։ Սարքն ապահովում է անվտանգ շահագործում, քանի որ առկա է պաշտպանություն գերտաքացումից, առանց ջրի միացումից և տաքացման սահմանափակիչ։ Հարմարավետության համար նախատեսված է ջերմաչափ։ Կարգավորման համար օգտագործվում է կորպուսի ստորին մասում տեղադրված պտտվող մեխանիզմը։ Մոդելն ունի տաքացման երկու հզորություն և աշխատում է ստանդարտ ցանցից։