Midea MPC-6032 մուլտիեփիչը արժանի տեղ կզբաղեցնի յուրաքանչյուր տանտիրուհու խոհանոցում, չէ՞ որ դրա հայտնվելով դուք ամբողջությամբ կմոռանաք ամբողջ ընտանիքի համար այս կամ այն կերակրատեսակի պատրաստման երկարատև և հոգնեցուցիչ գործընթացի մասին։ 5 լ ծավալով տեֆլոնե ներքին թասն ունի չկպչող ծածկույթ, որը չի պահանջում յուղի ավելացում մթերքները շոգեխաշելիս և տապակելիս. այսպիսով, դուք ձեզ չեք զրկի խոհարարական գլուխգործոցների փոքր չափաբաժինը համտեսելու հաճույքից։
Midea MPC-6032 մուլտիեփիչում պատրաստված ուտեստները նախնական տաքացման կարիք չունեն՝ ջերմաստիճանի երկարատև պահպանման գործառույթի շնորհիվ։ Սեղմելով ընդամենը մեկ կոճակ՝ դուք կկարողանաք վայելել տնական մածունի, իտալական մակարոնեղենի, իսկական փլավի և ամենատարբեր աղանդերների անգերազանցելի համը։ Հենց որ ձեր տանը հայտնվի այս ունիվերսալ օգնականը, դուք կմոռանաք վաղ առավոտյան արթնանալու մասին. ակտիվացնելով հետաձգված մեկնարկի ռեժիմը՝ դուք կստանաք անհրաժեշտ ուտեստները որոշակի ժամի։