Dahua DH-IPC-B1E20P-A-0280B IP-տեսախցիկը հարմար է շինության ներսում կամ դրսում տեղադրելու համար։ Այն կարելի է ամրացնել պատին կամ առաստաղին։ Սարքը միանում է RJ45 միակցիչի միջոցով և ապահովում է IPv6 ինտերնետ-պրոտոկոլը։ Նախատեսված է նաև PoE աջակցություն, որի շնորհիվ սնուցումն իրականացվում է տեղեկատվության փոխանցմանը զուգահեռ և չի ազդում տվյալների փոխանակման վրա։
Dahua DH-IPC-B1E20P-A-0280B IP-տեսախցիկը հագեցած է 2 Մպ CMOS մատրիցայով, որն ապահովում է գունավոր և սև-սպիտակ պատկերի մանրամասնությունը 1920x1080 լուծաչափով։ Դիտանկյունը հորիզոնական կազմում է 99°, ուղղահայաց՝ 55°, իսկ անկյունագծով՝ 117°։ Մեկ վայրկյանում սարքն անում է 30 կադր, ինչը երաշխավորում է մանր դետալների հստակ պատկեր։ Նկարահանումը հնարավոր է 0 լք, 0.005 լք կամ 0.01 լք լուսավորվածության դեպքում։ Մթության մեջ տեսախցիկի աշխատանքն ապահովում է 30 մ հեռահարությամբ ինֆրակարմիր լուսավորությունը։ Սարքը համալրված է նաև շարժման հայտնաբերման համակարգով։ Այն ակտիվացնում է տեսախցիկի աշխատանքը միայն տեսադաշտում շարժվող օբյեկտի հայտնվելու դեպքում և թույլ է տալիս խնայել էներգիայի սպառումը։