iOpen IEC C13 - CEE 7/7 սնուցման մալուխը լուծում է կենցաղային կամ գրասենյակային տեխնիկան և էլեկտրոնիկան 220 Վ լարմամբ կենցաղային էլեկտրացանցին միացնելու խնդիրը։ Ցանցային լարը հագեցած է երկու միակցիչով՝ անկյունային ձևի խրոցներով՝ հողակցմամբ։ L-աձև խրոցները միանում են էլեկտրացանցի վարդակին և սնուցման բլոկի, ԱՍԱ-ի (ИБП) կամ փոփոխական հոսանքի այլ սպառիչի իրանի վրայի մուտքային պորտին։
iOpen IEC C13 - CEE 7/7 սնուցման մալուխն առանձնանում է 3 մ երկարությամբ և ունի ճկուն սև պոլիմերային մեկուսացում ամբողջ երկայնքով։ Այն պաշտպանում է ցանցային լարի պղնձե հաղորդալարերը ծալումներից, կարճ միացումներից, մաշվածությունից։ Աքսեսուարի հաղորդալարերն ունեն 0.5 մմ² կտրվածքի մակերես։