Smartbuy SBC-233375AG-GK ստեղնաշար+մկնիկը հարմարավետ և ոճային հավաքածու է, որը հարմար է տնային կամ գրասենյակային աշխատատեղը կահավորելու համար։ Երկու սարքերն էլ գերբարակ են, համապատասխանում են ըստ գույնի։ Ստեղնաշարի վրա առկա է Fn կոճակ, որի օգնությամբ ֆունկցիոնալ ստեղների մոտ ակտիվանում են մուլտիմեդիայի կառավարման տարբերակները. կարելի է արագ մտնել բրաուզեր, նամակ գրել, միացնել ձայնը, անցնել նախորդ կամ հաջորդ տեսանյութին/երգին, ավարտել նվագարկումը և այլն։ Ցածր պրոֆիլը նշանակում է կարգավորիչների ավելի կարճ ընթացք, ուստի և ավելի քիչ աղմկոտ աշխատանք։ Smartbuy SBC-233375AG-GK հավաքածուի մկնիկն ունի երկու դասական կոճակ և ոլորման անիվ։ Այն նույնպես աշխատում է շատ լուռ, ուստի ոչ սենյակի գործընկերները, ոչ էլ տնեցիները չեն նյարդայնանա տեքստ մուտքագրելիս կամ ակտիվ խաղի ժամանակ արձակվող ձայներից։ Լարերի բացակայությունը դրականորեն է անդրադառնում գեղագիտության և հարմարավետության վրա։