Canon CLI-521M թանաքային քարթրիջը նախատեսված է թանաքային տպիչների համար, որոնց այսօր նախապատվություն են տալիս շատ օգտատերեր։ Դրա պատճառը նման սարքերի լայն ֆունկցիոնալությունն ու տնտեսողունակությունն է՝ առանձին քարթրիջների համակարգի շնորհիվ։ Դրանք թույլ են տալիս ռացիոնալ մոտենալ թանաքը սպառած քարթրիջների փոխարինմանը. Ձեզ հարկավոր չի լինի փոխարինել մուլտի-քարթրիջը մեկ գույնի պատճառով։ Այստեղ բավական է փոխարինել միայն մեկ գունային ծախսանյութը։ Այն ունի բարձր ռեսուրսատարություն և օգնում է տպել մինչև 470 էջ։ Դա Ձեզ թույլ կտա խնայել ժամանակ և ֆինանսներ։ Այն նաև շատ պարզ է տեղադրման մեջ, այնպես որ նույնիսկ սկսնակը կկարողանա փոխարինել ծախսանյութը։ Թանաքի հատուկ թարմացված բանաձևը թույլ կտա Ձեր տպվածքներին պահպանել նախնական հագեցվածությունն ու հստակությունը նույնիսկ արևի տակ կամ օդի բարձր խոնավությամբ տարածքում գտնվելիս։ Canon CLI-521M-ի թանաքը հավասարապես լավ է գլուխ հանում ինչպես տարբեր որակի ֆոտոթղթի վրա տպագրությունից, այնպես էլ ստանդարտ գրասենյակային տպագրությունից։