Մոխրագույն ASUS Vivobook S16 M3607HA-SH176 նոութբուքը ստացել է 8-միջուկային AMD Ryzen 7 260 պրոցեսոր և 32 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Մոդելը հեշտությամբ կկատարի տեսամոնտաժ, 3D մոդելավորում, խաղերի գործարկում 1080p և 1440p թույլատրությամբ։ 16” անկյունագծով և 1920×1200 թույլատրությամբ էկրանն ունի 16:10 կողմերի հարաբերակցություն։ Աշխատանքային ավելի մեծ տարածքը հարմար կլինի բրաուզերում փաստաթղթեր և վեբ էջեր բացելու համար։ Մոնիտորի փայլուն ծածկույթն արտացոլում է խորը սև գույն և չի աղավաղում բնական երանգները, ինչպես դա լինում է անփայլ ծածկույթի դեպքում։ TUV Rheinland Low Blue Light տեխնոլոգիան վերացնում է վնասակար կապույտ ճառագայթումը և պաշտպանում աչքերը համակարգչով երկարատև աշխատանքի ժամանակ։ 512 ԳԲ կոշտ սկավառակը տեղավորում է 100 հազարից ավելի լուսանկար, 10-15 ԳԲ ծավալով 20-30 HD տեսանյութ։
ASUS Vivobook S16 M3607HA-SH176 նոութբուքը միանում է ինտերնետին WI-FI 6-ով։ Bluetooth-ի միջոցով համակարգչին կարելի է միացնել անլար մկնիկ, ստեղնաշար, բարձրախոս, սմարթֆոն։ 2 ՄՊ տեսախցիկը թույլ է տալիս շփվել տեսակապով հստակ պատկերով։ Օբյեկտիվը համալրված է դեմքի ճանաչման գործառույթով։ Այն հարմար կլինի խմբային զանգերի ժամանակ, երբ անհրաժեշտ է գտնել և առանձնացնել կոնկրետ մարդու մյուսների մեջ։ Միագույն լուսավորությամբ ստեղնաշարը հարմար կլինի թույլ լուսավորության պայմաններում տվյալներ մուտքագրելու համար։