Noirot SPOT E3 ANALOG 1500W կոնվեկտորը համալրված է ջերմաստիճանի կարգավորման էլեկտրոնային թերմոստատով։ 1500 Վտ հզորությամբ մոդելը նախատեսված է մինչև 20 մ² մակերեսի ջեռուցման համար։ Հարմարավետ ռեժիմում կոնվեկտորը պահպանում է սահմանված ջերմաստիճանը, իսկ խնայողական ռեժիմում նվազեցնում է տաքացման ինտենսիվությունը և պահպանում հարմարավետության ջերմաստիճանից 3-4 °C-ով ցածր ջերմաստիճան։ Դա թույլ է տալիս խնայել էլեկտրաէներգիան։
Noirot SPOT E3 ANALOG 1500W կոնվեկտորը տեղադրվում է պատին՝ հավաքածուի մեջ ներառված կրոնշտեյնի օգնությամբ։ IP24 դասի սարքը դիմանում է ցանկացած ուղղությունից ցայտերի ազդեցությանը և նախատեսված չէ խիստ փոշոտ տարածքներում շահագործման համար։