Defender Stellar լարային ականջակալը կդառնա ձեր ուղեկիցը թվային ձայնի աշխարհում։ Այս մոդելի հիմքում օգտագործվում են 50 մմ տրամագծով դինամիկ տիպի բարձրորակ ճառագայթիչներ։ Դրանց հատուկ կառուցվածքի և հաճախականությունների լայն տիրույթի ապահովման շնորհիվ մոդելը կարող է ապահովել որակյալ և մանրամասն հնչողություն՝ թույլ տալով ձեզ ամբողջությամբ ընկղմվել երաժշտության, ֆիլմերի կամ խաղային գործընթացի մեջ։ Defender Stellar-ի կորպուսը պատրաստված է բարձրորակ պլաստիկից և առանձնանում է ոճային դիզայնով, որի գլխավոր առանձնահատկությունը բազմագույն լուսավորությունն է։ Մոդելի մյուս առանձնահատկությունը շրջընդգրկող տիպի կառուցվածքն է։ Դրա, ինչպես նաև կարգավորվող կրկնակի գլխակալի և փափուկ ամբուշյուրների շնորհիվ սարքը ձեզ հարմարավետություն կպարգևի նույնիսկ երկարատև օգտագործման դեպքում։ Ականջակալի միացումը կարող է իրականացվել ինչպես USB մալուխի օգնությամբ, այնպես էլ ստանդարտ 2 խրոցով AUX-ի միջոցով։ Լրացուցիչ հարմարավետության համար մոդելն ապահովում է ձայնի ուժգնության կառավարում համապատասխան կարգավորիչի հաշվին։ Մոդելի ևս մեկ առանձնահատկություն է ճկուն խոսափողը, որի օգնությամբ դուք կկարողանաք հարմարավետորեն կատարել աուդիոզանգեր՝ ձայնի փոխանցման բարձր որակով։ Ականջակալները մատակարարվում են ֆիրմային փաթեթավորմամբ։