KRONAsteel Jessica slim PB 500 white օդաքաշ պահարանը հիանալի ձեռքբերում կլինի փոքր, բայց հարմարավետ խոհանոցային տարածքի համար, որտեղ կարևոր են ֆունկցիոնալությունն ու կոմպակտությունը։ Բարձր արտադրողականությունը (403 խմ/ժ), աշխատանքի երկու ռեժիմը (զտում/արտամղում) և երեք արագությունները թույլ կտան արդյունավետորեն մաքրել խոհանոցի տարածքն ավելորդ հոտերից։ Արտամղման ռեժիմը կվերացնի բոլոր հոտերը, գոլորշիները, մուրն ու այրվածքը, որոնք առաջանում են կերակուր պատրաստելու ընթացքում։
Ունիվերսալ ալյումինե զտիչը հեշտությամբ է մաքրվում։ Կարելի է կիրառել նաև ածխային զտիչ, որը թույլ կտա օդաքաշ պահարանին աշխատել ռեցիրկուլյացիայի ռեժիմում։ Ընդ որում՝ օդափոխման հորանին միացում չի պահանջվում. օդն անցնում է օդաքաշ պահարանի միջով, մաքրվում, ապա կրկին մատուցվում տարածք։
Կառավարման հարմարավետ վահանակն արագ կսահմանի անհրաժեշտ աշխատանքային ռեժիմը։ 40 W հզորությամբ ներկառուցված շիկացման լամպը թույլ է տալիս լրացուցիչ լուսավորել աշխատանքային մակերեսը։ Իսկ որակի բարձր չափանիշներն ու դիզայնի նրբագեղությունը թույլ կտան սարքը հեշտությամբ ներառել ցանկացած ինտերիերում։