Kitfort КТ-1657 BBQ Master գրիլը կենցաղային օգնական է, որի հայտնվելով ամենօրյա սննդակարգը կսկսի ուրախացնել մսից, թռչնամսից և ձկից տպավորիչ կերակրատեսակներով։ Կորպուսի ստորին մասում գտնվող տաքացուցիչ տարրն ապահովում է ջերմության հավասարաչափ և արագ բաշխում՝ դրանով իսկ պահպանելով յուրաքանչյուր մթերքի հյութալիությունն ու սննդարար հատկությունները։ Մոռացե՛ք յուղ ավելացնելու մասին։ Չկպչող ծածկույթի շնորհիվ դուք ձեզ կզգաք խոհարարական վարպետության իսկական թագուհի՝ տպավորելով ընտանիքի անդամներին և հյուրերին կարմրաթուշ և չափավոր տապակված ուտեստներով։
Ջերմաստիճանի ցուցանիշները 80-ից մինչև 230 աստիճանի նշագծին սահմանելու համար բավական է օգտվել պտտվող անջատիչից։ Նայելով հետհաշվարկի ժամանակաչափին՝ դուք մանրամասն պատկերացում կստանաք խոհարարական գործընթացի ավարտին մնացած ժամանակի մասին։ Kitfort КТ-1657 BBQ Master գրիլն անվտանգ է շահագործման ընթացքում, քանի որ արտադրողը հոգացել է տաքացումից պաշտպանությամբ բռնակի առկայության մասին։ Ոչ մի ջանք և ժամանակի կորուստ սարքը կեղտից մաքրելիս. ավելցուկային հյութն ու ճարպը լցվում են հատուկ նախատեսված տարայի մեջ։