Scarlett SC-HD70IT02 վարսահարդարիչը, որը գերազանցապես ներկված է սև գույնով, բնութագրվում է բարձր հզորությամբ. այն կազմում է 1300 Վտ։ Այս ցուցանիշն ապահովում է սարքի հնարավորությունը՝ արագ չորացնելու ձեր մազերը։ Դուք կկարողանաք ընտրել վարսահարդարիչի աշխատանքի 2 արագություններից մեկը՝ կախված դրա օգտագործման անհրաժեշտ ինտենսիվությունից։
Scarlett SC-HD70IT02 վարսահարդարիչի իրանը պատրաստված է ջերմակայուն պլաստիկից. դուք կարող եք օգտվել սարքից առանց այրվածք ստանալու ռիսկի։ Սարքավորման անվտանգությանը նպաստում է վարսահարդարիչի ավտոմատ անջատման գործառույթը դրա գերտաքացման դեպքում։ Մոդելի մատակարարման հավաքածուի մեջ մտնում է կոնցենտրատոր գլխադիրը։
Վարսահարդարիչը հարմար է պահպանել. դրա բռնակը կարող է ծալվել 90°-ով։ Օգտվելով կախելու համար նախատեսված օղակից, որը գտնվում է վարսահարդարիչի բռնակի հիմքի մոտ, դուք կկարողանաք կախել սարքը ցանկացած ուղղահայաց մակերեսի վրա։ Մոդելի օգտագործման հարմարավետությանը նպաստում է ցանցային լարի երկարությունը. այն հավասար է 1.8 մ-ի։ Վարսահարդարիչի ոչ մեծ քաշը (325 գ) ձեզ անհարմարություն չի պատճառի նույնիսկ սարքի տևական շահագործման դեպքում։ Վարսահարդարիչը փաթեթավորված է ոճային տուփի մեջ, որի վրա առկա է տեղեկատվություն մոդելի առանձնահատկությունների մասին։