1000 Վտ հզորությամբ Ariete Vintage 00C058305AR0 ստացիոնար բլենդերը հարմար է սմուզիների, կոկտեյլների, ապուր-պյուրեների, սոուսների, ջրիկ խմորի պատրաստման համար։ Սարքում նախատեսված են արագության 4 ռեժիմներ՝ շեղբերի պտտման տարբեր արտադրողականությամբ։ Իմպուլսային ռեժիմը կարճատև դադարների հաշվին բացառում է շարժիչի գերբեռնվածությունը սառույց ջարդելիս, համեմունքներ և ընկուզեղեն մանրացնելիս։ Կառավարումն իրականացվում է պտտվող փոխանջատիչով։
Թափանցիկ ապակյա կուժը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական վնասվածքների նկատմամբ, չի փոխազդում մթերքների հետ և գործնական է խնամքի մեջ։ Ներքին ծավալը կազմում է 1.25 լ։ Պարունակության քանակի տեսողական վերահսկման համար նախատեսված է աստիճանավորված սանդղակ։ Կափարիչի անցքը և չափիչ կափարիչ-գդալը հարմարավետ են դարձնում բաղադրիչների ավելացումը։ Ariete Vintage 00C058305AR0 բլենդերի հիմքի վրա տեղադրված են չսահող ոտքեր։