38 մմ տրամագծով գլխիկներով Babyliss C453E մազերի գանգրացման աքցանը հարմար է միջին և խոշոր գանգուրներ, արմատային ծավալ ստեղծելու համար։ 6 ռեժիմները թույլ են տալիս կարգավորել տաքացումը 160°-ից մինչև 210°։ Դրա շնորհիվ դուք կկարողանաք հարմարեցնել սարքը տարբեր տեսակի, խտության և կառուցվածքի մազերի համար։ Աքցանի կվարց-կերամիկական ծածկույթն ապահովում է ջերմության հավասարաչափ բաշխում և կանխում է գերտաքացումը, գերչորացումը, պաշտպանում է կոտրվելուց։ Ֆիքսատորը մազափունջն ամուր սեղմում է աշխատանքային մասին՝ էֆեկտն ուժեղացնելու համար։
Babyliss C453E մազերի գանգրացման աքցանը համալրված է ջերմամեկուսացված ծայրով։ Դրանով դուք այրվածք չեք ստանա նույնիսկ մաշկի բաց հատվածների մոտ աշխատելիս։ Գերտաքացման դեպքում կգործի ավտոանջատումը։ Հավաքածուի մեջ ներառված է պաշտպանիչ գորգ։ Դրա վրա կարելի է դնել տաք աքցանը, որպեսզի չփչանա սեղանի մակերեսը։