Intel Pentium Gold G6405 պրոցեսորը հարմար կլինի սկզբնական մակարդակի հավաքման համար։ Օգտատիրոջ համար առավելություն կլինի մատակարարման լրակազմում հովացման համակարգի առկայությունը, որի ռադիատորի վրա արդեն իսկ քսված է ջերմամածուկ։ Մոդելի կոնֆիգուրացիան ներառում է երկու արտադրողական միջուկ, որոնց շնորհիվ չիպսեթն ունակ է միաժամանակ կատարել մինչև 4 հաշվարկային գործողություն։ Intel Comet Lake-S ճարտարապետության հիման վրա նախագծված պրոցեսորն ունի երկմակարդակ քեշ-հիշողություն, որպեսզի համակարգը կարողանա արագ հասանելիություն ստանալ առավել հաճախ հարցվող տվյալներին։
Intel Pentium Gold G6405 պրոցեսորը հեշտությամբ կկատարի ոչ ռեսուրսատար առաջադրանքները 4.1 GHz հաճախականության շնորհիվ։ Տվյալ չիպսեթի հետ կարելի է օգտագործել DDR4 օպերատիվ հիշողություն՝ մինչև 128 GB ծավալով։ Ինտեգրված Intel UHD Graphics 610 գրաֆիկական միջուկը կփոխարինի առանձին տեսաքարտը և կլուծի գրաֆիկայի կառուցման ու էկրանին արտածման խնդիրը։