Vitek VT-1833 փոշեկուլի գլխավոր առավելությունը օդի մաքրման համար ակվաֆիլտրով տարայի օգտագործումն է։ Այդպիսի տարրը թույլ է տալիս կատարել ձեր տան մաքրումը՝ տարածքների մաքրման արդի չափանիշներին համապատասխան։ Տվյալ փոշեկուլն ընդունակ է աշխատել առավելագույն 1800 Վտ հզորությամբ։ Ընդ որում, ներքաշման հզորությունը բնութագրվում է շատ բարձր՝ 400 Վտ ցուցանիշով, ինչը շատ փոշոտ տարածքների մաքրումը ևս դարձնում է հարմարավետ և արագ։
Երկար ցանցային լարը և միջին չափսերը սարքին հաղորդում են շարժունակություն, որի շնորհիվ դժվարամատչելի վայրերում մաքրումը դառնում է հեշտ։ Փոշեհավաքի ծավալը 3.5 լ է, կառուցվածքի պարզությունը թույլ է տալիս այն հեշտությամբ մաքրել կեղտից։ Ակվաֆիլտրով տարան իր միջով անցկացնում է փոշոտ օդը, որից հետո փոշու մասնիկները նստում են ջրի մեջ։ Սարքի հավաքածուի մեջ ներառված են երկու կցորդիչ և տուրբոխոզանակ, որը պետք կգա տարբեր աղտոտված մակերեսներ մաքրելու համար։