Կապույտ գույնի RivaCase 8221 13.3" պայուսակը հարմար է մինչև 13.3 դյույմ անկյունագծով նոութբուքերի և նեթբուքերի համար։ Այն ունի ներքին բաժանմունք նոութբուքը պահելու համար և 2 արտաքին գրպան, որտեղ կարելի է դնել անձնական իրերը։ Շղթայաճարմանդը պաշտպանում է նոութբուքը պայուսակից պատահական ընկնելուց։
Կարված բռնակները թույլ են տալիս պայուսակը կրել ձեռքերում։ Հավաքածուի մեջ մտնում է հանվող գոտի՝ աքսեսուարն ուսին կրելու համար։ Գոտու երկարությունը կարելի է կարգավորել։ RivaCase 8221 13.3" պայուսակը պատրաստված է պոլիեսթերից։ Դա ամուր և մաշակայուն նյութ է, որը հեշտությամբ է մաքրվում։