Ցանկանո՞ւմ եք, որ ձեր օրգտեխնիկան և նոութբուքներն աշխատեն հնարավորինս երկար՝ առանց խափանումների և գերտաքացման վտանգի։ Այդ դեպքում հոգ տարեք դրանցից աղտոտվածության և փոշու արդյունավետ հեռացման մասին։ Դա արագ անել կարելի է այնպիսի սարքի օգնությամբ, ինչպիսին է Konoos KAD-405-N պնևմատիկ մաքրիչը։ Այն գործում է սփրեյի սկզբունքով՝ մաքրելով և հեռացնելով բոլոր աղտոտվածությունները սեղմված օդով. մաքրման այս եղանակը հուսալի է և բացարձակապես անվտանգ սարքերի համար։ Konoos KAD-405-N պնևմատիկ մաքրիչի տարողությունը 405 մլ է, այն ձեզ կբավականացնի երկարատև օգտագործման համար։