Candy Nova C43W4 27MBW-07 լվացքի մեքենան պատրաստված է սպիտակ գույնով։ Մոդելը նախատեսված է մեկ ցիկլում 7 կգ սպիտակեղեն լվանալու համար։ 12 ծրագրերը թույլ կտան լվանալ բրդյա իրեր, մանկական հագուստ, բամբակ, ջինս, կատարել արագ լվացք։ Գոլորշով մշակումը հնարավորություն կտա ախտահանել հագուստը և հեռացնել ալերգենները։ Յուրաքանչյուր ծրագրի շրջանակում հնարավոր է փոխել քամելու արագությունը և ջրի ջերմաստիճանը։ Ինվերտորային շարժիչը կապահովի լուռ և խնայող աշխատանք։ Candy Nova C43W4 27MBW-07-ը հագեցած է երեխաներից պաշտպանության արգելափակմամբ։ Ավտոհավասարակշռման գործառույթը սպիտակեղենը հավասարաչափ կբաշխի թմբուկում՝ մեքենայի խափանումից խուսափելու համար։ Մոդելը կառավարվում է պտտվող մեխանիզմի օգնությամբ։ Լարման տատանումներից և գերտաքացումից ներկառուցված պաշտպանությունը կերկարացնի լվացքի մեքենայի ծառայության ժամկետը։