Սպիտակ գույնի Thermaltake The Tower 300 Snow իրանն ունի Mini-Tower ձևաչափ և նախատեսված է խաղային համակարգ հավաքելու համար։ Նրա կողային պատուհաններն ու առջևի վահանակը պատրաստված են կոփված ապակուց։ Դրանք ցուցադրում են համակարգի ներքին բաղադրիչները։ Մալուխների անցկացումն իրականացվում է իրանի հետևի պատով, ինչն ապահովում է սարքի գեղագիտական տեսքը։
Thermaltake The Tower 300 Snow-ի վերին մասում ամրացված են PWM կառավարմամբ 140 մմ չափի երկու հովացուցիչներ։ Իրանի տարածքում նախատեսված է տեղ 120/140 մմ չափի 3 կողային, 1 ստորին, 2 հետևի և 2 վերին հովացուցիչների տեղադրման համար։ Դա թույլ է տալիս ներկառուցել հեղուկային հովացման համակարգ՝ խաղային համակարգի հզոր բաղադրիչները հովացնելու համար։ Ներսում կարելի է տեղադրել մինչև 400 մմ երկարությամբ տեսաքարտ։ Իրանի ստորին հատվածում տեղադրվում է մինչև 220 մմ չափի ATX սնուցման բլոկ։ Micro-ATX կամ Mini-ITX մայրական սալիկի ամրացումն իրականացվում է միակցիչները դեպի վեր դիրքով։ Առջևի կողմի վերևում տեղակայված են USB միակցիչներ թվային և շարժական տեխնիկա միացնելու համար, խոսափողի և աուդիո մուտքեր, ինչպես նաև կոճակներ։