Ներկառուցվող Gorenje FNCI517E41WF սառցարանն ունի 7 բաժանմունք, որոնցից 2-ը բաց դարակներ են, 5-ը՝ դուրս քաշվող արկղեր։ Սուպերսառեցման ռեժիմը թույլ կտա պահպանել սննդի համային որակները մի քանի ամսվա ընթացքում։ Սարքի հզորությունը հնարավորություն կտա օրական սառեցնել մինչև 12 կգ մթերք։ Սնուցման անջատման դեպքում սառցարանն ընդունակ է պահպանել ջերմաստիճանը 10 ժամվա ընթացքում։ Հալեցման համակարգը No Frost է, այսինքն՝ սարքն ինքնաշխատ ռեժիմով հեռացնում է սառցաշերտը խցիկներից։
Gorenje FNCI517E41WF-ը կառավարվում է սենսորային վահանակի օգնությամբ։ Կարգավորումները վերահսկելու համար առկա է էկրան։ Սառցարանի ներսում նախատեսված է լուսավորություն։ Ըստ բարձրության կարգավորվող ոտքերը թույլ կտան սառցարանը տեղադրել ըստ մակարդակի։