Oklick S290W անլար ստեղնաշար+մկնիկը սինխրոնացվում են ԱՀ-ի, նոութբուքի, հեռուստացույցի հետ USB ռեսիվերի միջոցով։ Ստեղնաշարի կառուցվածքում նախատեսված է 10 լրացուցիչ ստեղն, որոնց օգնությամբ կարելի է կառավարել մուլտիմեդիա հավելվածները և գործարկել գրասենյակային ծրագրերը։ Մոդելն ունի հենակ, որն ապահովում է ձեռքերի հարմար դիրք։ Հարթ մակերեսով ցածրապրոֆիլ ստեղները նվազեցնում են մատների ծանրաբեռնվածությունը տեքստերի երկարատև մուտքագրման ժամանակ։ Սնուցումն իրականացվում է 2 AA տիպի մարտկոցից։ Oklick S290W մկնիկը հագեցած է կարգավորվող կետայնությամբ լուսադիոդային սենսորով։ Այն երաշխավորում է կուրսորի սահուն ուղղորդում և ճկուն կառավարում։ Իրանի ձևը հարմար է մոդելն աջ ձեռքով բռնելու համար։ Soft Touch ծածկույթը կանխում է ափի սահելը։ Մկնիկի ինքնավար աշխատանքն ապահովում են 2 AA տիպի մարտկոցները։