MAIBENBEN B315A մոխրագույն նոութբուքը ստացել է 6-միջուկանի AMD Ryzen 5 6600H պրոցեսոր և DDR5 օպերատիվ հիշողության երկու մոդուլ՝ 32 ԳԲ ընդհանուր ծավալով։ Դրանով կարելի է հարմարավետ աշխատել ծանր ծրագրերով, մշակել 4K տեսանյութեր, զբաղվել 3D մոդելավորմամբ կամ նույնիսկ կոդավորել։ 1920x1080 թույլատրությամբ 15.6” անկյունագծով էկրանն ունի հակափայլային ծածկույթ։ Դրա շնորհիվ բովանդակության տեսանելիությունը և տեքստի ընթեռնելիությունը չեն նվազում պատուհանի մոտ, պայծառ լուսավորված սենյակում աշխատելիս։ Եթե 512 ԳԲ SSD սկավառակը բավարար չէ, կարելի է տեղադրել արտաքին M.2 PCIe 2280 կուտակիչ և մեծացնել պահոցը 1-4 ՏԲ-ով։ Մոդելում առկա է նաև բնիկ SD քարտի համար։ MAIBENBEN B315A նոութբուքն ամփոփված է ալյումինե կորպուսում։ Այն ավելի ամուր է, քան պլաստիկը, և ապահովում է պասիվ հովացում։ Ստեղնաշարն ունի միագույն հետին լուսավորություն։ Մատնահետքի սկաների օգնությամբ դուք կկարողանաք արագ ապաարգելափակել սարքը առանց գաղտնաբառերի։ 2 MP վեբ-տեսախցիկն ապահովում է պատկերի փոխանցում, որտեղ դեմքը հստակ կերևա առանց պիքսելների էֆեկտի։ Օբյեկտիվը կարելի է փակել վարագույրով՝ անձնական կյանքը պաշտպանելու համար։ Նոութբուքը միանում է ինտերնետին երկու եղանակով՝ LAN 1 Գբիթ/վ լարային կապուղով կամ WI-FI 6-ով։ Bluetooth 5.2-ի միջոցով ԱՀ-ին կարելի է միացնել անլար սարքեր և աքսեսուարներ։ 6000 mAh Li-Ion մարտկոցով մոդելը ինքնավար կաշխատի մինչև 8.5 ժամ։