Meferi MFW091216GR ULTRA լվացքի մեքենան նախատեսում է լվացքի 16 ծրագիր, որոնց թվում կգտնեք ռեժիմներ բամբակյա, մետաքսյա, բրդյա գործվածքների, վերնահագուստի, ներքնազգեստի և անկողնային սպիտակեղենի համար։ Առկա է արագ 15-րոպեանոց լվացք՝ առանց ուժեղ աղտոտվածության հագուստի փոքր քանակի համար։ Մոդելն ապահովում է գոլորշով մշակում գործվածքների ախտահանման համար, ինչը հարմար կլինի երեխաներ ունեցող ընտանիքների և ալերգիկների համար։ Սարքավորումը հագեցած է ինվերտորային շարժիչով, որն առանձնանում է հուսալի աշխատանքով, երկարակեցությամբ և աղմուկի ցածր մակարդակով։ Մոդելի կառավարման համար օգտագործվում է ինտուիտիվ հասկանալի էլեկտրոնային վահանակ՝ LED էկրանով։ Meferi MFW091216GR ULTRA լվացքի մեքենան ունի հետաձգված մեկնարկի գործառույթ, որի միջոցով կարելի է հետաձգել ծրագրի մեկնարկը 1-24 ժամով։ 50 սմ տրամագծով և 170° բացման անկյուն ունեցող դռնակի շնորհիվ սարքի թմբուկ լվացք բարձելն ու դատարկելը հարմարավետ է։ Մոդելի անվտանգ շահագործման համար նախատեսված են պաշտպանություն ջրի արտահոսքից և երեխաներից արգելափակման գործառույթ։ Քամելու մինչև 1200 պտ/րոպե արագության շնորհիվ լվացքից հեռացվում է ավելորդ խոնավությունը, ինչի հաշվին այն արագ է չորանում։ Ավտոկշռման գործառույթը օպտիմալացնում է ջրի, էլեկտրաէներգիայի և լվացող միջոցների ծախսը՝ ելնելով բեռնված լվացքի քաշից։