DEXP Rage ստեղնաշար+մկնիկը դիզայնի առումով տպավորիչ և խաղի համար հարմարավետ մանիպուլյատորներ են, որոնք ընդգրկված են գեյմերների համար նախատեսված աքսեսուարների լրակազմի մեջ։ Այս հավաքածուի սև գույնի խաղային ստեղնաշարը միանում է համակարգչի USB միացքին և հանդիսանում է լիաչափ մոդել՝ ունենալով ընդհանուր առմամբ 114 ստեղն մեմբրանային մեխանիզմով։ Այն համալրված է թվային բլոկով և մուլտիմեդիոն գործառույթների հետ աշխատելու համար նախատեսված 10 լրացուցիչ ստեղներով։ Ստեղնաշարն ունի վառ լուսադիոդային լուսավորում, որի գույնը օգտատերը կարող է ընտրել ինքնուրույն։
DEXP Rage հավաքածուի մեջ ներառված խաղային համակարգչային մկնիկն առանձնանում է համարձակ, ագրեսիվ դիզայնով և իրանի վրա գանգի ոճավորված պատկերով։ Համակարգչի միացքին միանալու համար USB մալուխով այս լարովի մոդելն ունի աջ ձեռքով կառավարմանը հարմարեցված դիզայն և 7 ստեղն։ Գեյմերը կարող է ընտրել մկնիկի օպտիկական տվիչի իրեն առավել հարմար լուծաչափը 1000-3200 dpi տիրույթում։