Բեժ գույնի HIBERG HB 1041 Y ընկղմվող բլենդերն ունի 3 գլխադիր։ Սարքի օգնությամբ դուք կկարողանաք մանրացնել մթերքները, հարել խմորը, ինչպես նաև խառնել բաղադրիչները և ստանալ միատարր զանգվածներ։ 1000 W հզորության շնորհիվ սարքավորումը կհաղթահարի նույնիսկ խիտ ու կարծր բաղադրիչների՝ սառեցված մրգերի, ընկուզեղենի մշակումը։ Սահուն կարգավորմամբ 5 արագությունները թույլ են տալիս ճշգրիտ վերահսկել պատրաստման գործընթացը և ստանալ տարբեր կազմություններ։ HIBERG HB 1041 Y ընկղմվող բլենդերը պատրաստված է պլաստիկից։ Բռնակի ռետինապատ ծածկույթը նվազեցնում է սարքի՝ ձեռքերից սահելու հավանականությունը։ Սարքը պաշտպանված է գերտաքացումից։ Հատուկ սենսորն ավտոմատ անջատում է սնուցումը, եթե սարքը տաքանում է մինչև առավելագույն թույլատրելի ջերմաստիճանը։ Մանրացնող սարքի համար նախատեսված է 500 մլ տարողությամբ թաս։ Այդ ծավալը բավարար է աղացած մսի կամ աղցանի 1-2 բաժին պատրաստելու համար։ 600 մլ տարողությամբ չափիչ բաժակում հարմար է չափել բաղադրիչների քանակը կամ հարել հեղուկները և խառնել կիսահեղուկ բաղադրիչները։ Դրա համար նախատեսված է կափարիչ, որը կանխում է ցայտումը։